Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թող վախեցնեն, էլի՛

Թող վախեցնեն, էլի՛
13.07.2018 | 00:15

Երբ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյային հարցրի, թե ինչ է մտածում այսօրվա ԱԱԾ-ի գործողությունների մասին, ասաց. «Շատ բան գիտեմ, բայց չեմ խոսի»: Հասարակությունը տարակուսած է, թե ինչու են այսօր մեկին բռնում, հաջորդ օրը բաց թողնում, ինչու պատշաճ տվյալներ չեն հավաքում ու հետո միայն ԱԱԾ տանում:


Չցանկանալով մանրամասնել, ԱԱԾ նախկին պաշտոնյան ասաց, որ պետք է շատ հիմնավոր պատճառներ լինեն «ԿԳԲ-ի պադվալներում» պահելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ